Եվրահանձնաժողովն օգոստոսի 24-ին հավանություն է տվել Ուկրաինայի համար 6,1 միլիարդ եվրոյի նոր պաշտպանական գնումներին։ Գումարը տրամադրվելու է Եվրամիության՝ Ուկրաինային նախատեսված 90 միլիարդ եվրոյի…
Եվրահանձնաժողովն օգոստոսի 24-ին հավանություն է տվել Ուկրաինայի համար 6,1 միլիարդ եվրոյի նոր պաշտպանական գնումներին։ Գումարը տրամադրվելու է Եվրամիության՝ Ուկրաինային նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրի շրջանակում։
Միջոցները կուղղվեն հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի և ռադիոլոկացիոն կայանների ձեռքբերմանը։
Նոր գնումները լրացնում են ավելի վաղ հաստատված՝ 16 միլիարդ եվրոյի ծրագրերը, որոնցից 8,35 միլիարդ եվրոն արդեն հատկացվել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի պաշտպանական բաղադրիչով։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այդ սպառազինությունը հրատապ անհրաժեշտ է Ուկրաինային՝ բնակչության և օդային տարածքի պաշտպանության համար։
Գնումների մեծ մասը նախատեսվում է իրականացնել ԵՄ պաշտպանական ընկերություններից։ Եվրահանձնաժողովը նաև անհրաժեշտ է համարում ավելացնել մատակարարումները՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռների և ռեակտիվ շարժիչներով անօդաչուների ակտիվ կիրառումը։
Մինչև 2026 թվականի ավարտը Եվրամիությունը նախատեսում է Ուկրաինային փոխանցել ևս շուրջ 20 միլիարդ եվրո։