«TRIPP» նախագիծը Հայաստանը կինտեգրի միջազգային երկաթուղային ցանցին. վարչապետ

«TRIPP» նախագիծը Հայաստանը կինտեգրի միջազգային երկաթուղային ցանցին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադառնալով «TRIPP» նախագծին նշել է, որ այն վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը, որ այժմ մասամբ հաղթահարված է։

«Նախագիծը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Երկաթուղին Ադրբեջանի տարածքով ՀՀ-ն կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ»,-շեշտել էվարչապետը։

Նրա խոսքով՝ նախագծի իրագործումը նաև բացելու է երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment