Ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտել են ժամերի ընթացքում․ ՆԳՆ

Օգոստոսի 20-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել-տարել են Արարատյան փողոցում կայանված իր հինգ ավտոմեքենաների զույգ համարանիշները։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի երեք տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։
Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, երեքն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։
Նախաձեռնվել է քրեական վարյութ։ Հանգամանքները պարզվում են։

Leave a Comment