Լրատվամիջոցների զգալի մասը զբաղված է տեղեկատվական ահաբեկչությամբ։ «Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է իրավաբան Արտաշես Խալաթյանը։ Նրա խոսքով, պետությունը պետք է կարգավորի լրատվության ոլորտը։
Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։
Հանրային գործիչ Գարեգին Միսկարյանն էլ կարծում է, որ երբ հասարակությունը ժողովրդավար չէ, նորմալ լրատվություն ակնկալելն աբսուրդ է։