Քննիչներին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալված ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են, հայտնել են Քննչական կոմիտեից։
Փաստաբան Վահագն Մարտիրոսյանի խոսքով՝ Բագրատունյանը երկու ամսով է կալանավորվել։ Նրա խոսքով՝ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել իր պաշտպանյալի ձերբակալությունը։ Նա հավելել է, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՔԿ Երևան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր, Արցախի մարտական խաչ շքանշանի ասպետ Սարգիս Բագրատունյանին։
Քննչական կոմիտեն հերքել էր քննիչների կողմից ոստիկանին ծեծելու մասին տեղեկությունը և հայտնել ոստիկանին ու ևս երկու անձի ձերբակալության մասին։
