Ծանրամարտի Մ15 ԵԱ․ Հայկ Մովսիսյանը դարձել է արծաթե մեդալակիր – armeniatoday.am

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանն արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Մովսիսյանը գրանցել է երկամարտի 252 կգ արդյունք։

Նա պոկում վարժությունում բարձրացրել է 115 և 122 կգ: Այս վարժությունում հայ մարզիկը դարձել է արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր:

Leave a Comment