Օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի և 25-ամյա Նվեր Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժած չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։