Ճապոնիայի Հոկայդո կղզու հարավային ափին՝ Ուրակավա քաղաքի մոտակայքում, 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է օվկիանոսի հատակից 40 կմ խորության վրա։