Երևան-Սևան ավտոճանապարհին 75-ամյա վարորդը «Opel Combo»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին․ կա վիրավnր

Oգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Նվեր Զ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Comment