Անընդունելի է, որ տղամարդիկ գրկախառնվեն և համբուրեն միմյանց․ Տոկաև • Tribune.am

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կտրուկ քննադատել է տղամարդկանց գրկախառնությունները՝ դրանք անվանելով երկրի սովորույթներին հակասող, հաղորդում է «Սպուտնիկ Ղազախստանը»։

«Անընդունելի է, որ տղամարդիկ գրկախառնվեն և համբուրեն միմյանց, կանայք համբուրեն տղամարդկանց, տղամարդիկ համբուրեն կանանց։ Սա երբեք մեր սովորույթների մաս չի կազմել», — լրագրողներին ասել է նա Աստանայում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո։

Տոկաևը հավելել է, որ անհնար է պատկերացնել զինվորականներին նման իրավիճակում։

«Տղամարդիկ պետք է միմյանց ձեռք ամուր սեղմեն, ոչ թե տաք կոտլետի կամ ճյուղի նման ձեռքը տան, և ժպիտով դիմավորեն, բայց ոչ ավելին: Առավել ևս զինվորական համազգեստով մարդիկ։ Գեներալները սկսում են փաթաթվել միմյանց հետ։ Սա ի՞նչ է», — վրդովված բացականչել է նա։

Կիրակի օրը Ղազախստանում անցկացվում են միապալատ խորհրդարանի՝ քուրուլթայի ընտրություններ։ Օրենքի համաձայն՝ Քուրուլթայի ընտրությունից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա, և ձևավորվի նոր կաբինետ։

Leave a Comment