Լուսնի ուսումնասիրության համար նախատեսված չինական «Չանյե-7» անօդաչու միջմոլորակային կայանի արձակումն անորոշ ժամանակով հետաձգվել է։ Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների գործակալությունում նշել են, որ տիեզերանավն այս պահին չի համապատասխանում արձակման պայմաններին։
«Պատրաստվածության գնահատումն իրականացվել է առաքելության շրջահայացության, հուսալիության և բացարձակ հաջողության սկզբունքներին համապատասխան»,- հայտնում է Սինհուա գործակալությունը՝ հավելելով, որ որոշման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
«Չանյե-7» ավտոմատ միջմոլորակային կայանը պետք է ուսումնասիրեր Լուսնի հարավային բևեռը՝ փնտրելով ջուր և հետազոտելով ստվերոտ խառնարանները։ Այս արձակումը Չինաստանի լուսնային ծրագրի չորրորդ փուլի մասն է, որի գլխավոր նպատակը 2030-ականներին Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքին նախապատրաստվելն է։
