Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Լոզովայա-Խարկով ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով կա 1 զոհ և 4 տուժած. այդ մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար…
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Լոզովայա-Խարկով ուղևորատար գնացքին, ինչի հետևանքով կա 1 զոհ և 4 տուժած. այդ մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։
Կալաշնիկի փոխանցմամբ՝ տվյալ էլեկտրագնացքը նույն օրվա ընթացքում երկրորդ անգամ է ենթարկվել հարձակման, երբ փրկարարներն իրականացնում էին իրենց աշխատանքը։
Նախարարը հավելել է նաև, որ Օդեսայի մարզում ռեակտիվ «Շահեդ» տեսակի անօդաչուն հարվածել է ուղևորատար գնացքի լոկոմոտիվին։ Գնացքը ժամանակին կանգնեցվել է, իսկ երկաթուղայինները տարհանել են ուղևորներին։ Փոխադրամիջոցում գտնվող 593 անձանցից 15-ը եղել են երեխաներ, տուժածներ չկան։