Միրզիյոևը Հայաստան-Ադրբեջան վաշինգտոնյան հանդիպումը Ալիևի «անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ» է անվանել

Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնում կայացած հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը որակել է որպես Ադրբեջանի ղեկավարի դիվանագիտության հաղթանակ։ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ…

Ուզբեկստանի նախագահը Վաշինգտոնում կայացած հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը որակել է որպես Ադրբեջանի ղեկավարի դիվանագիտության հաղթանակ։

Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստի ընթացքում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև տեղի ունեցած պատմական հանդիպումը, ինչպես նաև Համատեղ հռչակագրի կնքումը համարում է Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության «փայլուն հաղթանակ»։

Նա մասնավորապես նշել է․ «Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը մենք գնահատում ենք որպես ձեր անձնական դիվանագիտության փայլուն հաղթանակ»։

Leave a Comment