«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի

«Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է». Արաղչի

Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների մեկնարկի մասին։ Նա գործողությունն անվանել է «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և կոչ է արել դաշնակիցներին միանալ Վաշինգտոնին։

«Նրանք պետք է իմանան, որ այլ տարբերակ չունեն, քան հարգալից երկխոսություն սկսել Իրանի ժողովրդի հետ և հասնել պատվի ու արդարության վրա հիմնված լուծման», – Jamaran լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Արաղչին։

Նախարարը նշել է, որ Թրամփի կողմից հայտարարված տնտեսական պատերազմը կրկնվող սցենար է և ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները հուսահատության մեջ է։

Leave a Comment