«Ինտեր Մայամի»–«Ֆիլադելֆիա» հանդիպման ժամանակ գրանցվել են մի քանի վիճահարույց դրվագներ։
Հանդիպումից հետո տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է «Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսսին վիճաբանում «Ֆիլադելֆիայի» կիսապաշտպան Քուին Սալիվանի հետ և ձեռքով հարվածում նրա գլխին։
Խաղի մյուս միջադեպերի առնչությամբ անկախ հանձնաժողովը որոշել է չեղարկել Քուին Սալիվանի կարմիր քարտը։ Միաժամանակ Մեսսին և նրա թիմակից Ֆրեյը ենթարկվել են դրամական տույժի։
Տուգանքի չափը չի հրապարակվել։