Իրանը հայտարարել է նավթի արտահանման ցանկացած երթուղու վրա հարձակվելու իր պատրաստակամության մասին

Իրանը պատրաստ է հարվածներ հասցնել ոչ միայն Հորմուզի նեղուցով անցնող նավթատարներին, այլև Պարսից ծոցի երկրներից նավթի տեղափոխման այլ երթուղիներին, եթե տարածաշրջանի պետությունները միանան ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Մենք բոլոր հարևան երկրներին ասում ենք, որ չմասնակցեն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող տնտեսական պատերազմին, հակառակ դեպքում Թեհրանը նրանց կդիտարկի որպես թշնամիների», – պետական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ նշել է Ռեզային։

Նա հավելել է, որ եթե հարևան պետությունները միանան ամերիկյան պատժամիջոցներին, ապա «նավթի ոչ մի կաթիլ չի լքի Պարսից ծոցն ու Հորմուզի նեղուցը»։ Ռեզային ընդգծել է, որ այդ դեպքում Իրանը «թիրախավորելու է նաև տարածաշրջանից նավթի արտահանման այլ երթուղիներ»։

Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի խոսքով՝ Իրանը «չի ձգտում ընդլայնել պատերազմը»։ Սակայն, Ռեզային հստակեցրել է, եթե Իրանի հարևանները աջակցեն ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում, ապա Թեհրանը «վնաս կհասցնի նրանց շահերին»։

Leave a Comment