Արթուր Դավթյանն անհաջող կատարեց երկրորդ ցատկը և չկարողացավ մեդալ նվաճել․ ԵԱ

Արթուր Դավթյանը չկարողացավ մեդալ նվաճել Զագրեբում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում։ Հենացատկի վարժության եզրափակիչում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը զբաղեցրեց ընդամենը 8-րդ տեղը: Արթուր Դավթյանը փայլուն կատարեց առաջին ցատկը և արժանացավ ամենաբարձր միավորին` 14.833, բայց անհաջողության մատմվեց երկրորդ ցատկի ժամանակ և ստացավ 13.366 միավոր ու մնաց առանց մեդալի:

Հայաստանի հավաքականը ԵԱ-ում ունի մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ։ Արթուր Ավետիսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել օղակների վարժությունում, իսկ նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանն արժանացել էր արծաթ մեդալի, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե։

Leave a Comment