Բրատիսլավայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում օգոստոսի 22-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ): Հայկյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է իրանցի Մոհամադ Նեժադին։
Այսօր երեկոյան հայ ըմբիշը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։ Դավիթ Դավթյանը սփոփիչ գոտեմարտով բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել, իսկ Վլադիմիր Ազարյանը ավարտել է գոտեմարտերը։
Նախորդ մրցումային օրերի ընթացքում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականին չի հաջողվել մեդալ նվաճել: