
Բիզնես-փորձագետ Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՍԵՐԲԻԱՅԻ ԼԱՎ, ՎԱՏ Ու ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿՈՂՄԵՐԸ
ԼԱՎ Է
– Բելգրադում հասարակական տրանսպորտը անվճար է:
– Ամեն քայլափոխին գրախանութ է, նույն փողողի վրա մի քանի հատ:
– Ճանապարհները շատ որակով են:
– Բնությունը, բնակավայրերը շատ սիրուն են, մանավանդ գյուղական վայրերը:
– Սնունդը բնական է ու շատ համեղ:
– Մեծ քաղաքներում համարյա բոլորն անգլերեն խոսում են
ՎԱՏ Է
– Սրճարաններում ու ռեստորաններում ծխելը թույլատրվում է: Համատարած ծխում են:
– Խաղամոլությունն ահավոր տարածված է ու խաղասրահները քաղաքներում ահավոր շատ են:
– Սպասարկումը մարզերում դանդաղ է ու որոշ դեպքերում կիսամուննաթ։
– Բոլորը պնդում են, որ կոռուպցիան շատ մեծ ծավալների է հասել:
– Որոշ վայրերում, 90-ականների պատերազմի հետքերը դեռ երևում են:
ՏԱՐՕՐԻՆԱԿ Է
– Առավոտ կանուխ, սուրճի հետ ռակիա (մրգային օղի) են խմում:
– Օգոստոս ամիսը Բելգրադում տուրիզմի սեզոն չէ, հյուրանոցները կիսադատարկ են:
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
Ահավոր շատ են ընտանի շներ պահում, տպավորություն է, որ ամեն 2-րդ ընտանիքը շուն ունի»։