Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

22 Օգոստոսի, 2026

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրազեկում․ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, որը նաև ուղարկվել է քաղաքացիներին՝ կարճ հաղորդագրությունների տեսքով։

Բջջային բոլոր օպերատորներին տրամադրվել է իրազեկման հայատառ տեքստ, սակայն օպերատորներից մեկի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ հաղորդագրությունն ուղարկվել է լատինատառ, ինչի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք․ օգոստոսի 22-ից 27-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Խնդրում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 112»։

Leave a Comment