ԱՄՆ-ն և Կանադան չեն կարողացել նոր առևտրային համաձայնագրի հասնել, ուստի որոշ կանադական ապրանքների, այդ թվում՝ գարեջրի և պանրի վրա ԱՄՆ-ի 50% սակագները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 22-ից, հայտնում է The Washington Post (WP)-ն։
«Կանադան բաց է թողել Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատելու հնարավորությունը»,- ասել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը՝ նշելով, որ առաջարկվող համաձայնագիրը Օտտավայի ուղղված լավագույն առաջարկն էր ամերիկյան շուկաներ մուտք գործելու համար։
Իր հերթին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ-ն վերջին րոպեին փոփոխություններ է կատարել բանակցային գործընթացում՝ դրանք անվանելով «անարդար, ոչ տնտեսական և կասկածի տակ դնելով ցանկացած գործարքի հավաստիությունը»։ Վարչապետը խոստացել է արձագանքել ԱՄՆ ճնշմանը։ «Կանադան կպատասխանի դոլար առ դոլար՝ իր աշխատողներին և առևտրային ոլորտը պաշտպանելու համար», – խոստացել է Քարնին։
Նա բացատրել է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում առկա առաջընթացը բավարար չէ Օտտավայի նախանշած նպատակներին հասնելու համար։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ կողմերը դեռևս չեն պլանավորել բանակցությունների նոր փուլ։ Նա հավելել է, որ եթե Կանադան հակադարձի, իր ենթակաները հետագա գործողությունների տարբերակները կներկայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Չնայած սակագները կազդեն երկու երկրների միջև առևտրի 382 մլրդ դոլարի միայն 5%-ի վրա, դրանք կարող են խոչընդոտել Հյուսիսային Ամերիկայի միասնական առևտրային տարածքի պահպանմանը, նշում է WP-ն։
Թերթը նշում է, որ 2025 թվականից ի վեր, երբ ԱՄՆ վարչակազմը սկսել էր տուրքեր սահմանել ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ի և Կանադայի միջև հարաբերությունները վատթարացել են. Կանադայի կառավարությունը նույնպես դիմել է տուրքերի որոշ ամերիկյան ներմուծումների համար։
