
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի առաջարկները, որոնք փոխանցվում են Ռուսաստանին, անվանել է էկզոտիկ և անընդունելի։
«Մեզ փոխանցվող առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են։ Մենք միշտ պատրաստ ենք խաղաղության շուրջ երկխոսության, բայց միայն տեղում առկա իրողությունների հիման վրա», – «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, ասել է Պուտինը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։