Արևմուտքի և Կիևի նպատակը ռուսական պետության փլուզումն է․ ՌԴ նախագահ

22 Օգոստոսի, 2026

Վլադիմիր Պուտինը ՌԴ ԶՈւ հարվածները Ուկրաինային անվանել է «չափազանց արդյունավետ և ժամանակին»․

Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ վերջին շրջանում հարձակումների ուժեղացումը։ Նրա հիմնական հայտարարությունները․

-Ուկրաինայի ուղղությամբ հարվածների ինտենսիվության աճը պայմանավորված է Կիևի և նրա հովանավորների ծրագրով, որոնք մտադիր էին 40 օրվա ընթացքում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել։

-Արևմուտքի և Կիևի նպատակը ռուսական պետության փլուզումն է։

Ուկրաինայի հարվածների հետևանքով Ռուսաստանի հետ դիմակայությունում որևէ շրջադարձ տեղի չի ունեցել։ Կիևի վարչակարգը որևէ առավելություն չի ստացել և չի ստանա։

  • ՌԴ ԶՈւ-ն ավելացրել է առաջխաղացման տեմպերը ռազմաճակատում և վստահորեն կատարում է հատուկ ռազմական գործողության առաջադրանքները։
  • Եթե փորձեք խաթարել մեր լոգիստիկան, ռուսական բանակի գործողությունները չեն ուշանա՝ «կստանաք»։
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, սակայն հաշվի առնելով իրավիճակը տեղում։ Կիևի վարչակարգից ստացված առաջարկները Պուտինը «էկզոտիկ» է անվանել։

Leave a Comment