Իրանի շուրջ հակամարտությունը հարվածել է Կատարի բյուջեին

Financial Times-ի փոխանցմամբ՝ Կատարը 30%-ով նվազեցրել է պետական գերատեսչությունների բյուջեները, իսկ արտասահմանյան օգնության հատկացումները՝ շուրջ 85%-ով՝ Իրանում ընթացող պատերազմի աճող ֆինանսական…

Financial Times-ի փոխանցմամբ՝ Կատարը 30%-ով նվազեցրել է պետական գերատեսչությունների բյուջեները, իսկ արտասահմանյան օգնության հատկացումները՝ շուրջ 85%-ով՝ Իրանում ընթացող պատերազմի աճող ֆինանսական ազդեցության ֆոնին։

Ռաս Լաֆանին՝ աշխարհում հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտադրության և արտահանման խոշորագույն կենտրոնին Իրանի հասցրած հարվածները 17%-ով կրճատել են Կատարի արտահանման կարողությունները, իսկ Հորմուզի նեղուցի գործունեության խափանումները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծել էներգակիրների մատակարարման համար։ Ըստ գնահատականների՝ ՀԲԳ վնասված ենթակառուցվածքի լիարժեք վերականգնումը կարող է տևել 3-ից 5 տարի։

ԱՄՖ-ն կանխատեսում է 2026 թվականին Կատարի տնտեսության 8,6% անկում։ Որոշ հաշվարկներով՝ Կատարն ու Քուվեյթը շաբաթական կորցնում են 1,5–2 միլիարդ դոլարի էներգետիկ եկամուտներ։ Իրացվելիությունը պահպանելու նպատակով Դոհան ներգրավում է ֆինանսական պահուստները, այդ թվում՝ մոտ 500 միլիարդ դոլար ծավալով ինքնիշխան հիմնադրամը։ Ճգնաժամի՝ մինչև տարեվերջ պահպանվելու դեպքում երկրի իշխանությունները դիտարկում են ծախսերի հետագա սահմանափակման հնարավորությունը։

Leave a Comment