«Քննչականում ծեծի ենթարկվածը Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր Սարգիս Բագրատունյանն է»․ Լիա Սարգսյան

«Քննչականում ծեծի ենթարկվածը Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր Սարգիս Բագրատունյանն է»․ Լիա Սարգսյան

«Պատռել են Եղվարդի բաժնի օպերլիազորի համազգեստը, թույլ չեն տվել շտապօգնության բժիշկներին ներս մտնել։
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Քննչականում ծեծի ենթարկված ոստիկանը ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայո Սարգիս Աղասի Բագրատունյան: Ծեծի ենթարկվելու ժամանակ նա եղել է համազգեստով: Դեպքի վերաբերյալ հարցազրույց ենք իրականացրել Բագրատունյանի փաստաբանի հետ:
Նա նաև նշեց, որ տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ավելի վաղ գրել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքում վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակցի»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան

Leave a Comment