Իրանը թույլատրել է իրաքյան նավթատարների անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը թույլատրել է իրաքյան նավթատարների անցումը Հորմուզի նեղուցով

Իրանի իշխանությունները թույլատրել են իրաքյան նավթ տեղափոխող մի շարք լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով։ The National-ի հաղորդմամբ՝ Թեհրանն այս քայլին է գնացել Բաղդադի բազմիցս հնչեցրած խնդրանքներից հետո։

​Լցանավերի անցման հարցը քննարկվել է նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ այս շաբաթ Իրաք կատարած այցի ընթացքում։

​Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին ավելի վաղ հայտարարել էր, որ նեղուցի փակումը լուրջ խնդիր է Բաղդադի համար, քանի որ նավթի արտահանման ծավալները կրճատվել են մինչև նորմայի 10%-ը, իսկ այլընտրանքային ուղիները խիստ սահմանափակ են։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment