Դեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քաղաքացիներին զգուշացնում է «Մաբթերա, ռիտուքսիմաբ, 10 մգ/մլ» դեղամիջոցի N1130B24 խմբաքանակի վերաբերյալ։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ «Ֆ. Հոֆֆմանն-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության Գլոբալ խնդիրների կառավարման բաժնի կողմից իրականացված լաբորատոր ուսումնասիրության վերջնական արդյունքներով տվյալ խմբաքանակը հաստատվել է որպես կեղծ դեղամիջոց։

Գերատեսչությունը քաղաքացիներին հորդորում է զգուշություն ցուցաբերել և չօգտագործել «Մաբթերա» դեղամիջոցը, եթե դրա խմբաքանակի համարը N1130B24 է։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է հետևել իրավիճակին և համապատասխան տեղեկատվություն տրամադրել հանրությանը։

Past.am-ը ևս հորդորում է քաղաքացիներին ուշադրություն դարձնել դեղերի փաթեթավորման և խմբաքանակի տվյալներին ու կասկածելի դեպքերում դիմել համապատասխան մարմիններին։

Past.am-ը կհետևի թեմայի հետագա զարգացումներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment