Հայաստանում Էբոլայի տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

«Օգոստոսի 20-ի դրությամբ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը։ Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է՝ 5 290 հաստատված դեպք, 2 516 մահվան դեպք։ Համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հիմնական օջախն Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր արձանագրվել են նաև այլ նահանգներում։  ԿԺՀ-ից դուրս արձանագրվել են ներմուծված դեպքեր, սակայն հիվանդության կայուն փոխանցում ներկայում չի արձանագրվում։ Ուգանդայում տեղային բռնկման ավարտը հայտարարվել է հուլիսի 28-ին։

Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

Էբոլան չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել ԱՀԿ ժամանակավոր առաջարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment