ԱՄՆ-ը 50%-անոց մաքսատուրքեր է սահմանել մոտ 20 մլրդ դոլարի կանադական ապրանքների նկատմամբ՝ վերջին բանակցությունների տապալումից հետո։ WSJ-ի և Reuters-ի հաղորդմամբ՝ նոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել շաբաթ օրը՝ ժամը 00:01-ին, և վերաբերում են դեպի ԱՄՆ կանադական արտահանման մոտ 5%-ին։
Դեռևս օգոստոսի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե գործարքի համաձայնեցման ֆոնին 3 օրով կասեցրել է մաքսատուրքերի կիրառումը։ Ըստ նրա՝ Վաշինգտոնն ու Օտտավան պայմանավորվել էին վերսկսել Keystone XL նավթամուղի կառուցումը:
Սակայն ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան բանակցությունները ձախողվել են։ Ի պատասխան՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ամերիկյան առաջարկներն անվանել է «անարդար»՝ խոստանալով առաջիկա օրերին համաչափ պատասխան մաքսատուրքեր սահմանել։
