Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) Կարգապահական կոմիտեն դրամական տուգանք է նշանակել «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ կանոնավոր առաջնության հանդիպման արդյունքներով…
Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) Կարգապահական կոմիտեն դրամական տուգանք է նշանակել «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի նկատմամբ «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ կանոնավոր առաջնության հանդիպման արդյունքներով (2:2):
Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում արգենտինացի հարձակվողի և մրցակցի կիսապաշտպան Քուին Սալիվանիմիջև բանավեճ է տեղի ունեցել, որի ընթացքում Մեսսին հարվածել է մրցակցի ծոծրակին: Լիգան հարձակվողի գործողությունները ճանաչել է մրցակցի գլխին, դեմքին կամ պարանոցին ֆիզիկական հպման անթույլատրելիության մասին կանոնակարգի խախտում, սակայն ձեռնպահ է մնացել որակազրկումից: Ֆինանսական տույժի ճշգրիտ գումարը չի հրապարակվում:
Նույն հանդիպմանը Մեսսին աչքի է ընկել խփած գոլով, որը նրա համար առաջինն էր ընտանեկան կորստի պատճառով դաշտ վերադառնալուց հետո: