Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում լուրջ անհամապատասխանություն ենք նկատում․ Կիրիլ Կաբանով

ՌԴ նախագահի՝ քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից երեք ՌԴ քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու փաստը։

Փորձագետի խոսքով՝ ռուսական կողմի՝ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման և բարեկամության մասին հայտարարությունները գնալով ավելի դժվար է համադրել Ադրբեջանի գործողությունների հետ։

Կաբանովը շեշտել է, որ ՌԴ-ի նկատմամբ Բաքվի կոշտ հայտարարություններն ու գործողությունները պարբերաբար դրսևորվում են՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի, Արևմուտքի և Ուկրաինայի հետ ունեցած շփումների ֆոնին։

«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է սա համադրվում այն հռետորաբանության հետ, որը մենք մշտապես տեսնում և լսում ենք բարեկամության ու փոխշահավետ համագործակցության մասին։ Ավելին, հետաքրքիր է, որ նման հայտարարություններ հնչում են միայն մեր կողմից։ Իսկ Ադրբեջանը, նախ, ընդհանրապես ոչինչ չի ասում այդ մասին, և ավելին՝ ամեն անգամ, այդ թվում՝ իր թուրք և արևմտյան գործընկերներին, ինչպես նաև Ուկրաինային, ցույց է տալիս, որ ՌԴ-ի նկատմամբ բավական կոշտ և ակնհայտորեն ոչ բարեկամական դիրքորոշում ունի։ Սա բարեկամական հարաբերություններ անվանել հնարավոր չէ։ Այս անհամապատասխանությունը, այս դիսոնանսը, որը գոյություն ունի, ես համարում եմ թուլության որոշակի ցուցադրում», — ասել է Կաբանովը։

Leave a Comment