ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների երկրորդ նախնական քվեարկությունը։ Ըստ նախնական տվյալների՝ առավելագույն ձայներ ստացել է Գայանայի ներկայացուցիչ Քերոլայն Ռոդրիգես-Բիրքեթը։
Նրա օգտին է քվեարկել ԱԽ 8 անդամ, 3-ը դեմ են եղել, 4-ը՝ ձեռնպահ։ Առաջատարների թվում են նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ղեկավար Ռեբեկա Գրինսպանը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ յուրաքանչյուրը 7-ական «կողմ» ձայնով։
Գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի լիազորություններն ավարտվում են 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Հատկանշական է, որ պաշտոնին հավակնող ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, թե ՄԱԿ-ն աստիճանաբար կորցնում է արդիականությունն ու «դանդաղ մահանում»։
