TikTok-ն ու նրա չինական մայր ընկերությունը՝ ByteDance-ը, 400 միլիոն դոլար կվճարեն ԱՄՆ կառավարությանը՝ երեխաների անձնական տվյալներն ապօրինի հավաքելու դատական վեճը հարթելու համար։ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ընկերությանը դատի էր տվել 2024-ին՝ մինչև 13 տարեկանների տվյալներն առանց ծնողների համաձայնության օգտագործելու համար։
Համաձայնագրով ընկերությունն անմիջապես կվճարի 300 մլն դոլար, ևս 100 մլն՝ 2019-ին իր նախորդի (Musical.ly) դեմ կայացված որոշման չեղարկումից հետո։ Ամերիկյան կողմը հաստատել է, որ հայցից հետո հարթակը լուրջ բարեփոխումներ է արել անվտանգության ոլորտում՝ ներդնելով տարիքի վերահսկման բարդ համակարգեր և ջնջելով անչափահասների տասնյակ հազարավոր հաշիվներ:
