ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հերքել են «Հրապարակ» օրաթերթում հրապարակված՝ Ճամբարակի դժբախտ պատահարի հանգամանքներին վերաբերող տեղեկությունները։
Գերատեսչությունները հայտնում են, որ միջադեպին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, ինչպես նաև զինծառայողները հակագազերով չեն վազել։
«Հրապարակ» օրաթերթում դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և կեղծ են, նշվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։