Միացյալ Նահանգները և Կանադան չկարողացան նոր առևտրային համաձայնագրի հասնել մինչև ուրբաթ օրվա վերջը, ուստի կանադական որոշ ապրանքների, այդ թվում՝ գարեջրի և պանրի վրա ամերիկյան 50% մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն շաբաթ օրը, հաղորդում է The Washington Post-ը։
«Կանադան բաց թողեց Միացյալ Նահանգների հետ համագործակցելու հնարավորությունը», – ասել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը՝ նշելով, որ առաջարկվող համաձայնագիրը Օտտավայի լավագույն առաջարկն էր ամերիկյան շուկաներ մուտք գործելու համար։
Իր հերթին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ընդգծել է, որ ԱՄՆ-ն վերջին րոպեին փոփոխություններ է կատարել բանակցային գործընթացում՝ դրանք անվանելով «անարդար, ոչ տնտեսագիտական»։
Վարչապետը խոստացել է արձագանքել, եթե ԱՄՆ-ն ճնշում գործադրի իր վրա։
«Կանադան կպատասխանի դոլար առ դոլար՝ իր աշխատողներին և առևտրային ոլորտը պաշտպանելու համար», – խոստացել է Քարնին։