Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ



Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակային իրավիճակը։



Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։


«Օգոստոսի 20-ի դրությամբ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը։


Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է՝ 5 290 հաստատված դեպք

2 516 մահվան դեպք։ Համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հիմնական օջախն Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր արձանագրվել են նաև այլ նահանգներում։ ԿԺՀ-ից դուրս արձանագրվել են ներմուծված դեպքեր, սակայն հիվանդության կայուն փոխանցում ներկայում չի արձանագրվում։ Ուգանդայում տեղային բռնկման ավարտը հայտարարվել է հուլիսի 28-ին։

ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել ԱՀԿ ժամանակավոր առաջարկությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment