Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Թեհրանի դեմ նոր լայնածավալ տնտեսական միջոցների վերաբերյալ հայտարարությունները՝ նշելով, որ նման քաղաքականությունն արդեն բազմիցս ձախողվել է։
«14 տարի առաջ՝ «պատմության մեջ ամենակործանարար պատժամիջոցները»։ Ձախողում։ 8 տարի առաջ՝ «առավելագույն ճնշում»։ Ձախողում։ 5 ամիս առաջ՝ «անվերապահ կապիտուլյացիա»։ Ձախողում։ Այսօր՝ «պատմության մեջ ամենակործանարար տնտեսական գործողությունը»։ Դատապարտված է ձախողման։ Մենք արդեն տեսել ենք այս ֆիլմը․ նույն հին պատմությունն է, պարզապես այս անգամ՝ այլ խուլիգաններով»,- գրել է Արաղչին X-ում։
