Դպրոցում թրով զինված տղամարդու հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել Շվեդիայում

Շվեդիայի Ֆագերստա քաղաքում օգոստոսի 21-ին, ուրբաթ կեսօրին, սուսերակիր տղամարդը հարձակվել է Բրինելի ավագ դպրոցի վրա՝ վիրավորելով երեք մարդու: Նրանցից առնվազն երկուսը 18 տարեկանից փոքր են և գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է Reuters-ը։

«Մենք ժամը 14:06-ին ահազանգ ենք ստացել կյանքին սպառնացող հնարավոր բռնության մասին և դպրոց ենք ուղարկել բոլոր հնարավոր ուժերը», — հայտնել է տեղական ոստիկանությունը: Նրանք նաև հայտնել են, որ մեկ անձ ձերբակալվել է, և հանրության համար սպառնալիք չկա։

Leave a Comment