Մոսկվայի մետրոյի ուղևորներն ամենաշատը ռուս դասականներին են կարդում

Մոսկվայի մետրոյի ուղևորներն ամենաշատը ռուս դասականներին են կարդում

Մոսկվայի մետրոյի ուղևորներն ամենահաճախը կարդում են ռուս դասականների՝ Ալեքսանդր Պուշկինի, Լև Տոլստոյի և Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունները. հայտնել է Մոսկվայի տրանսպորտի և ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ 2023 թվականից Մոսկվայի մետրոպոլիտենում գործում է «Գրքեր մետրոյում» ծառայությունը, որը թույլ է տալիս ուղևորներին ուղևորությունների ընթացքում անվճար ներբեռնել և կարդալ գրքեր։ Դրա համար բավական է սկանավորել QR-կոդը և ընտրել գիրքը ներկայացված հավաքածուից։ Այս տարբերակից օգտվել են արդեն ավելի քան 126 հազար անգամ։

«Ամենապահանջված հեղինակների թվի մեջ են մտել այնպիսի ռուս դասականներ, ինչպիսիք են Լև Նիկոլաևիչ Տոլստոյը, Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը և Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովը»,- ասվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հաճախորդային ծառայության կենտրոնի առցանց հարցման վիճակագրությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի մետրոյի ուղևորների սիրելի ժանրը հենց դասական գրականությունն է։ Այն ընտրել է ուղևորների 55%-ը։

«Կշարունակենք հետագայում ևս զարգացնել թվային ծառայությունները քաղաքային տրանսպորտում հարմարավետության համար, ինչպես հանձնարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment