
Չինաստանի և Միացյալ Արաբական Էմիրությունների ռազմաօդային ուժերն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Հոտան քաղաքում։ «Բազեի վահան-2026» անվանումը կրող զորավարժությունների մասին հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Սինհուա»-ն։
Նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում նախատեսված միջոցառումը ներառելու է հրամանատարաշտաբային զորավարժություններ, թռիչքային պատրաստություն և խառը անձնակազմերի մասնակցությամբ զորավարժություններ։