Օգոստոսի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվեց երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացմանն ու համատեղ նախագծերի իրականացմանն առնչվող հնարավորությունների լայն շրջանակ։