
Շվեդիայի Ֆագերստա քաղաքի Բրինելի դպրոցում սրով հարձակման հետևանքով երկու դեռահաս ծանր վիրավորվել է, ևս մեկ անձ նույնպես վնասվածքներ է ստացել։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 14։00-ին, կարճ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է մեկ տղամարդու։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալը ոստիկանների կրակոցից վիրավորվել է ոտքից, գրում է BBC-ին։
Միջադեպից հետո հարակից ութ դպրոցներում ժամանակավորապես անվտանգության սահմանափակումներ են կիրառվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ հանրության համար վտանգ չկա։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը կատարվածը որակել է «լուրջ միջադեպ»՝ նշելով, որ հարձակման շարժառիթները դեռ հայտնի չեն։
Բրինելի դպրոցում սովորում է մոտ 500 աշակերտ։