Ստոկհոլմից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆագերստա քաղաքի տեղական դպրոց է ներխուժել անհայտ քաղաքացի՝ զինված սրով (հնարավոր է՝ մաչետեով), ինչի հետևանքով նվազագույնը երկու անձ ստացել է…
Ստոկհոլմից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆագերստա քաղաքի տեղական դպրոց է ներխուժել անհայտ քաղաքացի՝ զինված սրով (հնարավոր է՝ մաչետեով), ինչի հետևանքով նվազագույնը երկու անձ ստացել է վիրավորում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահները օպերատիվորեն հասել են պատահարի վայր և կրակ բացել, ինչի արդյունքում հարձակվողը վիրավորվել է ու ձերբակալվել։ Նրա ով լինելու կամ ենթադրյալ շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել իրավապահ մարմինները, իսկ տարածքում տեղադրվել են ոստիկանական անցակետեր։ Մանրամասն տվյալների ստացումը շարունակվում է։