Մի քանի ամսից «կբռնենք» Starship-ը աշտարակով. Մասկ

Մի քանի ամսից «կբռնենք» Starship-ը աշտարակով. Մասկ

SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ընկերությունը Starship տիեզերանավի վերին աստիճանը մեկնարկային աշտարակի միջոցով բռնելու առաջին փորձը, ամենայն հավանականությամբ, կկատարի մի քանի ամսից։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ այդ փորձը տեղի կունենա Starship-ի հաջորդ՝ 14-րդ փորձնական թռիչքի ժամանակ, որը սպասվում էր օգոստոսի վերջին։

SpaceX-ն արդեն երեք անգամ հաջողությամբ «բռնել» է Starship-ի առաջին աստիճանը՝ Super Heavy-ն, սակայն վերին աստիճանի դեպքում նման փորձ դեռ չի իրականացվել։ Այն ավելի բարդ է, քանի որ տիեզերանավը Երկիր է վերադառնում ավելի մեծ բարձրությունից և ավելի բարձր արագությամբ։ Մասկի խոսքով՝ եթե ծովում աշտարակ լիներ, որտեղ փորձարկեին Starship-ի վայրէջքը, այն արդեն հնարավոր կլիներ բռնել։ Նա նաև նշել է, որ Starship-ի առաջին կրկնակի օգտագործումը կարող է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment