Ուիթքոֆն ու Քուշները չեն հաստատել Կիև կատարելիք իրենց այցը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, չեն հաստատել Կիև կատարելիք իրենց այցը. այս մասին հայտնել է ուկրաինական TSN հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքական շրջանակների աղբյուրները։

«ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները չեն հաստատել Կիև կատարելիք իրենց այցը», – հայտնում է TSN-ի Telegram-ալիքը։

Հուլիսի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին հաստատել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կկատարեն իրենց առաջին այցը Ուկրաինա։ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտնել է, որ Կիև այցելելուց հետո նրանք, հավանաբար, կմեկնեն Մոսկվա։

Leave a Comment