Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai»-ն, «Nissan»-ը և «Opel»-ը. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։

Leave a Comment