Իրանի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կարծիքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը պետք է ավարտին հասցնել հիմա, քանի դեռ «ամբողջ աշխարհը ճանաչում է Թեհրանի հաղթանակը»։

«Պատերազմը պետք է ինչ-որ պահի ավարտվի։ Ավելի լավ է, որ այն ավարտվի այսօր, քանի դեռ մենք ուժեղ դիրքերում ենք, և ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը», — հայտարարել է Իրանի նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին։ Նա այդ գործողությունը բնութագրել է որպես «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և դաշնակիցներին կոչ արել միանալ Վաշինգտոնին։

Վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին՝ CNN-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգները անցնում է Իրանին տնտեսապես աստիճանաբար «խեղդելու» ռազմավարությանը՝ հրաժարվելով ռազմական գործողությունների նախկին ուղեգծից, որը սկսվել էր 2026 թվականի փետրվարի վերջին։

Leave a Comment