Բաքվում հույս ունեն, որ Թուրքիան և Իսրայելը զինված առճակատումից, «այնուամենայնիվ կխուսափեն»

Բաքվում հույս ունեն, որ Թուրքիան և Իսրայելը զինված առճակատումից, «այնուամենայնիվ կխուսափեն»
1in.am Էրեց-Իսրայելի նկատմամաբ բրիտանական մանդատը սպառվել է, մենք օտարերկրյա պետության թելադրանքը չենք ընդունի։ Ինչպես տեղեկացրել են իսրայելական լրատվամիջոցները, Նաթանյահուի կառավարության ֆինանսների նախարար, «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բացելել Սմոտրիչը այդպես է պատասխանել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդին։ Վերջինս Իսրայելի կառավարությանը սուր քննադատել է այսպես կոչված՝ E1 գոտում հրեա վերաբնակիչների ավան կառուցելու որոշման համար։


 


Օգոստոսի 20-ին բրիտանական ԱԳՆ-ն հրապարակել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի հետ համատեղ հայտարարություն, որով եվրոպական «քառյակը» հայտնել է առաջիկա շաբաթներին Իսրայելի կառավարության քաղաքականության վերաբերյալ «համալիր միջոցներ ներկայացնելու» մասին։ Ըստ այդմ, Մեծ Բրիտանին, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան մտադիր են «հասցեական պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր մասնակցում են ապօրինի բանակավայրերի ընդլայնմանը և հանուն իսրայելցիների ու պաղեստինցիների համար երկարատև խաղաղության»։ Ավելի վաղ Իսրայելի «զավթողական քաղաքականությունը» դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը։


 


«Եդիոտ ահրոնատի» վերլուծականը, որից հիմնական դրույթները թարգմանաբար ներկայացրել է ռուսալեզու vesty-ին, իսրայելա-պաեղեստինյան և թուրք-իսրայելական լարվածությունը գնահատել է ներքաղաքական «նպատակահարմարության» տեսանկյունից և ենթադրել, որ խորհրդարանական ընտրությունները «հետաձգելու կամ հաղթանակ ապահովելու համար Նաթանյահուն կարող է պատերազմ նախաձեռնել»։ Ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Լիբերմանը վերստին սուր քննադատել է Նաթանյահուին և խոստացել, որ իշխանության գալու դեպքում «կձևավորվի իսկական սիոնիստական կառավարություն»։


 


Մերձավոր Արևելքում չափազանց փխրուն իրավիճակը, եթե Իսրայելը վերսկսի Իրանի դեմ հարձակումները կամ Սիրայի դեմ «կանխարգելիչ քայլերի» դիմի, կարող է նոր և ավելի ընդգրկուն պատերազմի պատճառ դառնալ, որին Թուրքիայի ներգրավվելու հավանականությունը առարկայական է։ Ադրբեջանը և Թուրքիան կապված են ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագրով։


 


Անկարայում իշխանական haqqin.az-ի հատուկ թղթակիցը փոխանցել է, որ թուրքական զինվորականության շրջանում գերիշխող կարծիք կա, որ «կողմերին, այնուամենայնիվ, կհաջողի առճակատումից խուսափել»։ Կարելի է համարել, որ պաշտոնական Բաքուն այդ կարծիքը կիսում է։ Այդուհանդերձ, նկատելի է, որ վերջին զարգացումների շուրջ Թուրքիա-Ադրբեջան գոնե հրապարակային շփումներ չեն արձանագրվել։


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment