Փաստորեն՝ Իլհամը թռել է Նիկոլի դեմքին. բացի այն, որ պարբերաբար Հայաստանի տարածքի մակերեսն է նշել՝ 29743քկմ, գրեթե նույնպիսի պարբերությամբ Արդբեջանի 86600քկմ-ի մասին էր բարձրաձայնում Նիկոլը՝ հիմնավորելու իր կողմից վարվող «տվողական» քաղաքակնությունը:
Իլհամը, ըստ երևույթին, լսել ու բարկացել է. բացի այն, որ Ադրբեջանը քառակուսի կիլոմետրերով կամ որևիցե քարտեզով չի ճանաչում Հայասանի կոնկրետ տարածքը՝ չնայած իբր ճանաչում է Հայաստանի անկախությունը, Բաքուն, ըստ էության, մտադիր չէ նաև սահմանափակվել իր ունեցած 86600-ով: Ահա թերևս հենց սա է պատճառը, որ Իլհամին Նիկոլն արգելել է թվեր հնչեցնել. Կասպից ծովի ալիքներն այս թեմայի հետ ոչ մի կապ չունեն, հավատացեք:
Իսկ ո՞վ է ասել, որ Իլհամի համար 86600-ը վերջն է. եթե մարդիկ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն են ողջ ուժով առաջ մղում, ինչո՞ւ պետք է այդ 86600-ին մի օր չգումարվի Նիկոլի 29743-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: