Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց

Ավետիք Չալաբյանը դատական նիստերի դահլիճից ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկանում ենք  «Հայաքվե» միավորման ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ 2026թ․ հունիսի 24-ին, խուզարկվել էր Ա. Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել էր ապա կալանավորվել երկու ամսով։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Ա․ Չալաբյանը, լինելով «Հայաքվե» միավորման համակարգող, նպատակ է ունեցել խոչընդոտել 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրականացմանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment